Էմանուել Մակրոնն ակնարկել է 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալու հնարավորության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակեցրել է, որ մտադիր է պահպանել ազդեցությունը երկրի քաղաքականության վրա իր երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ չբացառելով Սահմանադրության կողմից թույլատրվող նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը, գրում է Politico-ն։
«Ես դեռ կարիք ունեմ ձեր աջակցությանը, և ապավինում եմ ձեզ՝ առաջիկա երկու տարիների ընթացքում... հինգ տարի անց, տասը տարի անց։ Դուք այստեղ կլինեք, և կարող եք վստահ լինել, որ ես ևս ձեզ հետ կլինեմ», - կիրակի իր առաջին նախագահական ընտրություններում իրեն հաղթել օգնած երիտասարդական շարժման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Մակրոնը։
Ըստ Ֆրանսիայի սահմանադրության՝ Մակրոնը չի կարող 2027 թվականին առաջադրվել երրորդ անընդմեջ ժամկետով։ Սակայն սահմանափակումը վերաբերում է միայն հաջորդական մանդատներին, ինչը նրան հնարավորություն է տալիս առաջադրվել նախագահի պաշտոնում 2032 թվականին, երբ կլրանա նրա 54-ը։
Թեև մայիսին Մակրոնը խոշոր հեռուստաշոուի ժամանակ հայտարարել է, թե «դեռ չի մտածում» երրորդ ժամկետի մասին, ավելի ուշ պարզվել է, որ կառավարությունը հարցազրույցից մեկ օր անց հասարակական կարծիքի հարցում է պատվիրել՝ գնահատելու համար Մակրոնի հնարավոր թեկնածությանը 2032 թվականին Ֆրանսիայի արձագանքը: Խորհրդարանական հանձնաժողովի տվյալներով՝ նման հարցումները սովորաբար չեն անցկացվում Ելիսեյան պալատի նախաձեռնությամբ, բայց դրանց արդյունքները փոխանցվում են նախագահին:
Ներկայում Մակրոնի նկատմամբ վստահության մակարդակը, ըստ Elabe սոցիոլոգների վերջին տվյալների, երկրում մոտ է պատմական նվազագույնին՝ երկրի կառավարման հարցում ֆրանսիացիների միայն 22%-ն է վստահում նրան։
Նախագահի ներքաղաքական ազդեցությունը ևս թուլացել է անցյալ ամռանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նրա որոշումից հետո։ Այնուհետև նրա կոալիցիան կորցրեց խորհրդարանի վերահսկողությունը, ինչը հանգեցրեց երկարատև քաղաքական փակուղու։
Ընդսմին, նախագահական ճամբարում արդեն սկսվել են հաջորդ նախագահական մրցավազքի նախապատրաստական աշխատանքները։ Մակրոնի ելույթից ընդամենը մի քանի րոպե առաջ նախկին վարչապետ Գաբրիել Աթալը, որն այժմ ղեկավարում է նախագահի «Վերածնունդ» կուսակցությունը, հստակեցրել է, որ մտադիր է մասնակցել 2027 թվականի ընտրություններին։
Մակրոնն ինքը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում առաջիկա քվեարկության վրա։ Նա կոչ է արել «չվատնել հաջորդ երկու տարիները 2027 թվականի մասին խոսելով», այլ կենտրոնանալ երկրի առկա խնդիրների լուծման վրա։