Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան
Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
Մակրոնը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջել է Մատենադարանում և ծանոթացել ցուցադրված ձեռագրերին:
Ֆրանսիայի նախագահը ծանոթացել է նաև Մատենադարանի ֆրանսիական սրահում ցուցադրված նմուշներին: Նա նաև գրառում է կատարել Մատենադարանի հյուրերի հուշամատյանում:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայցելի նաև Գյումրի։