211652_close_icon
views-count3340 դիտում article-date 18:48 07-07-2025

Բագրատ Սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել, գոյություն չունեցող բանի ես չեմ սատարել

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն  իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Փաշինյանի այսօրվա գրառմանը։

«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:
Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև

Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:
Հասկացա՞ր, այ ………. (լրացնել ըստ արժանվույն)»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր