211652_close_icon

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կnրծանվել

views-count541 դիտում article-date 11:59 30-06-2025
ԱՄՆ Օհայո նահանգի Հաուլանդ բնակավայրում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր 6 անձինք մահացել են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Fox 8-ը։

Տեղական իշխանությունները մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են, որ այս պահին վթարի պատճառը հայտնի չէ։ Հաստատվել է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 4 ուղևոր։ 
Ինքնաթիռը, որն ուղևորվում էր Մոնտանա նահանգի Բոզմեն քաղաք, վթարվել է օդ բարձրանալուց 7 րոպե հետո։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր