211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Ապարանում հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» մակնիշի բեռնատարի թափքում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5479 դիտում article-date 11:12 25-06-2025
Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել «KamAZ» մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ եղել է մոտ 30 մեղվի փեթակ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի Վանաձոր ընթանալիս վարորդը նկատել է կրակը, ինչից հետո թափքը բարձրացրել է, որպեսզի մեղվի փեթակները թափվեն, որ մեքենան չբռնկվի: 

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: 

Հրշեջներն արդեն ամբողջությամբ մարել են կրակը: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր