Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. հրդեհ է բռնկվել «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու նրա ամուսինը. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Արմավիրի մարզի բնակիչ 56-այա Վարդուհի Ղ.-ի վարած «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու նրա հետ ավտոմեքենայում գտնվող ամուսինը, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը, դիմապակին և սրահի ցուցիչների վահանակը՝ մասամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի քննչական բաժնում փաստաթղթեր են կազmվում և պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։