211652_close_icon

Ռուսաստանն Իրանի բարեկամն է, վաղը Մոսկվայում կհանդիպեմ Պուտինի հետ. Արաղչի

views-count2575 դիտում article-date 14:48 22-06-2025
Այսօր առավոտյան մեկնելու եմ Մոսկվա, վաղն առավոտյան կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին Ստամբուլում մամուլի ասուլիսում ասել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Ռուսաստանն Իրանի բարեկամն է», - ասել է ԱԳ նախարարը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ այս պահին Թեհրանը չի քննարկում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հետ կապված բանակցություններ սկսելու տարբերակը։

«Ես, իհարկե, կապի մեջ եմ Թեհրանի հետ։ Ես դեռևս ճշգրիտ տեղեկություններ չունեմ վնասի մակարդակի մասին, բայց չեմ կարծում, որ դա այժմ կարևոր է։ Միջուկային օբյեկտներին հարվածներն ինքնին միջազգային իրավունքի աններելի խախտում են և պետք է դատապարտվեն։ Այս պահին բանակցություններին նախապատրաստվելու մասին խոսք չկա։ Բայց սկզբունքորեն, դիվանագիտության դուռը պետք է բաց մնա»,- ասել է ԱԳ նախարարը Ստամբուլում մամուլի ասուլիսում։

 

Նմանատիպ նյութեր