Ավտովթար՝ Երևանում. Սախարովի հրապարակում բախվել են «Nissan»-ն ու «Jeep»-ը. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Անուշավան Հ.-ի վարած «Nissan» մակնիշի և 31-ամյա Մարտին Հ.-ի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Իսկ բախման հետևանքով «Jeep»-ը կողաշրջվել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վ. Զաքարյանն ու Ե. Տոնոյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։