211652_close_icon
views-count1273 դիտում article-date 13:04 21-06-2025

Գիշերը հարձակում է եղել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Իսրայելը լուսադեմին հարձակումներ է իրականացրել Սպահանի նահանգի մի քանի շրջանների վրա։ Սպահանի նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ զոհեր չկան, բայց որոշ վնասներ հասցվել են։

Նշվում է, որ Սպահանի միջուկային օբյեկտը նույնպես եղել է հարձակման թիրախ, սակայն տեղում գործել է հակաօդային պաշտպանությունը։ Նահանգապետարանի տվյալով` միջուկային օբյեկտում վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել։

 

Նմանատիպ նյութեր