Սպահանի հայկական գերեզմանատանը հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն է իրականացվել
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ Սպահանի հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: «[url=https://armenpress.am/arm/news/1042482.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը:
Ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Սպահանի Հայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, նահատակների ընտանիքների անդամներն ու հայ համայնքի անդամները:
Ներկաները մեծարել են նահատակների անձնուրացությունն ու զոհողությունը: