211652_close_icon

Իրանում ՀՀ դեսպան Թումանյանն ընդունել է Սպահանի թեմի նորընտիր մարմինների ներկայացուցիչներին

views-count5348 դիտում article-date 22:28 25-05-2017
Մայիսի 25-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Սպահանի թեմի պատգամավորական խորհրդի ատենապետ Թաթուլ Օհանյանին, թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանին, Հայ դատի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վահե Թորոսյանին, թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանյանին: Հանդիպմանը Դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը, հայկական թեմերի հետ դեսպանության փոխհարաբերություններն ու առկա խնդիրները: Հյուրերը ներկայացրեցին համայնքային կյանքի տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքները, կրթական և մարզամշակութային առանձին ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկվեցին համայնքի հայ գործարարների՝ Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, անդրադարձ եղավ Երևան-Սպահան համագործակցության խնդիրներին:

Նմանատիպ նյութեր