829 դիտում
12:21 01-02-2023
Իրանի խորհրդարանում խոստացել են պատասխանել Սպահանի օբյեկտի դեմ դրոնների գրոհին
Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը, ria.ru-ի հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։
«Գրոհը Սպահանում անպատասխան չի մնա»,- ասել է Մեշքինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կհետեւի Իրանի պատասխանը Պոդոլյակի հայտարարությանը, որտեղ ակնարկ կար Սպահանում դրոնների գրոհին Կիեւի հնարավոր մասնակցության մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ բացահայտ հարձակումներ չի կատարում Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։
«Նրանք շատ են վախենում։ Որովհետեւ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում։ Մեր կարծիքով՝ ոչ մի անսպասելի բան նրանք չեն ասել։ Մեզ համար անսպասելի չէր, որ ուկրաինական իշխանությունը նման դիրքորոշում ունի, որովհետեւ պարզապես պետք է զբաղեցնի Արեւմուտքի հեգեմոնիային հարիր դիրքորոշում»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան։
Իրանցի պաշտոնյան եզրափակել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կարող է զբաղեցնել Թեհրանը Ուկրաինայի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում։ Նա ասել է, որ «Արեւմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է», ուստի Իրանը «հաստատ չի կանգնի» նրա կողքին։

Նմանատիպ նյութեր
1932 դիտում
16:51 30-01-2016
Իրաքյան բանակը պատրաստ է Մոսուլում ԻՊ-ի դեմ մեծ գրոհին
3515 դիտում
11:39 05-08-2017
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ կմասնակցի ԻՊ-ի դեմ իրականացվելիք լայնամասշտաբ գրոհին
862 դիտում
17:25 06-04-2023
ԱՄՆ-ն Կիև կուղարկի փորձնական զենք դրոնների դեմ պայքարի համար. Defense One
Այս բաժնից
955 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2742 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
895 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում