Արտակարագ դեպք՝ Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. այն վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է Այրավածքաբանության ազգային կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ բնակավայրում՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաևՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհանես Մանսուրյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գրիգորյանն ու Արմեն Մարգարյանը:
Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում ու մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքաենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ինչի հետևանքով էլ 3 հոգի օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Գրիգոր Քոչարյանը:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Տեղում Արարատի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «ջերմային այրվաք բոցով, գլխի, դեմքի , պարանոցի, զույգ վերին վերջույթների և զույգ ստորին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի, մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Գ.-ն, «ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, գլխի, դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Յուրի Ա.-ն և «ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ռաֆիկ Մ.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, և հնարավոր է դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Լուսակարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։