211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ կինը պնդում է, որ մայրը մահացել է «Եղվարդ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից մասնագիտական բավարար միջամտություն չցուցաբերելու հետևանքով

views-count5851 դիտում article-date 20:24 19-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ 2024թ. հոկտեմբերի 4-ին Կարինե Ա․-ի մայրը ըստ էպիկրիզի մահացել է «սրտի անբավարարվածություն» ախտորոշումից, սակայն ըստ նրա «Եղվարդ» բժշկական կենտրոնի բժիշկները մասնագիտական բավարար միջամտություն չեն ցուցաբերել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկության բժիշկները հասկանալով որ բուժառուն կարող է մահանալ, շտապօգնության մեքենայով ուղարկել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր