211652_close_icon

Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից. Ստեփան Դանիելյան

views-count2563 դիտում article-date 23:39 18-06-2025
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստացի վարչապետը ասում է. «Հարգելիներ, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին»:

Աշտիշատի ժողովի ժամանակ ընդունվել է 7 որոշում: Վերջին որոշումում ասվում է
«Որոշում 7. Հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից, սպանություն կատարելուց»:

Սպանության պահը չգիտեմ, դա հետագայոմ կպարզվի, բայց որ մյուս երկու կետերը խախտում է, փաստ է:
Ինքը չի կատարում Աշտիշատի որոշումները, բայց մյուսներից պահանջում է:

Ի գիտություն, Աշտիշատի Ժողովը հրավիրել է Ներսես Մեծ կաթողիկոսը, ում կինը եղել է Սանդուխտ Մամիկոնյանն, իսկ որդին՝ Սահակ Պարթև, ով ևս կաթողիկոս է դառնում ու գրերի ստեղծման ՛՛պառլամենտական հանձնաժողովի՛՛ ղեկավարը, իսկ նրա դուստրը' Սահականուշը, Վարդան Մամիկոնյանի մայրն էր։

Այսինքն, Աշտիշատի ժողովի ժամանակ, իրոք, սահմանվել է կուսակրոնության դաս, սակայն այն չի եղել պարտադիր բոլորի համար:

Փոխանցեք դա տգետ վարչապետին, նաև հորդորեք, որ պահպանի Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը»:

 

Նմանատիպ նյութեր