1803 դիտում
23:30 28-08-2022
Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա. Ստեփան Դանիելյան
ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենց ազգային շահերով են ղեկավարվում եւ դա բնական է, անբնականն այն է, որ մենք չգիտենք, թե ինքներս ում շահերով ենք շարժվում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«- Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա ու թույլ չտա, որ Արեւմուտքն Արցախի հարցով մուտք գործի զՀարավային Կովկաս, այնտեղից Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, ինչի շուրջ ունի համաձայնություն Իրանի ու էրդողանական Թուրքիայի հետ։
-Իրանին պետք է, որ Արեւմուտքն ու Իսրայելն իր հյուսիս' Ադրբեջան, մուտք չգործեն, ինչի շուրջ ունի համաձայնություն Ռուսաստանի, նաեւ մասնակի համաձայնություն էրդողանական Թուրքիայի հետ, միեւնույն ժամանակ ցանկանում է, որ չմեծանա Ադրբեջանի դերն, ինչը սպառնալիք է իր տարածքային ամբողջականությանը։
- Էրդողանական Թուրքիային նույնպես պետք է զսպել Արեւմուտքի ակտիվությունը Կովկասում, սակայն դրա համար մեծ գին է պահանջում Ռուսաստանից ու Իրանից, ու դա մեր հաշվին է։ Թե ետէրդողանական Թուրքիան ինչպիսին կլինի, կիմանանք հաջորդ տարի, նաեւ ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն մեր ռեգիոնում։
- ԱՄՆ-ին ու Բրիտանիային պետք է ուժեղ Ադրբեջան, որը լինի պլատֆորմ Միջին Ասիա մուտք գործելու, ինչպես նաեւ Ռուսաստանում իսլամի ու թյուրքիզմի հողի վրա ցնցումներ առաջացնելու համար, իսկ դրա համար Արցախի հարցը պետք է վերջնականապես լուծվի ի օգուտ Ադրբեջանի, նաեւ լուծվի Սյունիք "հարցը", որպեսզի հետագայում սկսվի Ռուսաստանի ու Իրանի փլուզման գործընթացը։
Երբ "միջազգային հանրությունն" ասում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետք է հաստատվի վերջնական ու երկարատեւ խաղաղություն, հենց դա նկատի ունեն։ Հիշենք Բրիտանիայի դերը պատերազմում ու Բոլտոնի այցը։
Մինսկի խումբը գործիք է, որտեղ այդ իրարամերժ շահերը մտել են հակասության մեջ։ Հիմա չկա միջազգային իրավունք, չկա նաեւ միջազգային հանրությունն ու միջազգային կարգ, հիմա ամեն ինչ հնարավոր է, ինչպես առանց խաղի կանոնների մենամարտերում։
Այս պայմաններում ում ...-ին է պետք Մինսկի Խումբն, որի անդամները միմյանց հետ պատերազմական վիճակում են եւ Բրյուսելի միջնորդությունը, գոնե ինձ համար անհասկանալի է, այն ավելի շուտ սպառնալիք է հանդիսանում մեզ համար, քան ընդունելի ինչ-որ հարթակ։ Մենք պետք է պատրաստվենք իրավիճակի փոփոխությանը, ինչի հետ Մինսկի Խումբը կապ չունի, ինպես կապ չուներ ուկրաինական Մինսկի Խումբը Ուկրաինայի այսօրվա պատերազմի հետ ու ով է այդ Մինսկի խմբերից խեր ստացել, որ դրա շուրջ հանրային էմոցիաներ են ձեւավորվում։
Իսկ ինչու է նյարդայնանում Ալիեւը Մինսկի խմբից եւ գոհ է Բրյուսելի միջնորդությունից, դա էլ պետք է պարզ լինի, քանի կա Էրդողանն, իր համար շանս է առավելագույնս պոկել Ռուսաստանից Արցախի հարցում, որն առանց Արեւմուտքի միջնորդության է կայացվել, որի ակտիվությունն կարող է իր համար իշխանության կորստի գին ունենալ, իսկ Բրյուսելի միջնորդության դեպքում այդ սպառնալիքը դեռ չկա»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
23:35 06-12-2020
Ստեփան Դանիելյան. Խնդիրը ոչ միայն Արցախի անկախությունը ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը
608 դիտում
13:05 21-05-2022
Իշխանափոխության համար պետք է բերել նոր կազմակերպման ձեւեր, լիդերների հարցը երկրորդական է. Ստեփան Դանիելյան
1465 դիտում
15:58 11-10-2023
Արցախի պետական բյուջեում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է. Շտաբ
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
844 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
907 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին