Արտակարգ իրավիճակ՝ Գոգավանի սահմանային անցակետում․ արդեն 10 օր է՝ ՌԴ-ից եկող 2 բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան․ բեռնատարներում գտնվող շուրջ 200 անասունների մի մասը անկել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 10 օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետի աշխատակիցները չեն թույլատրում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող 2 բեռնատարներին մուտք գործել Հայաստան, պատճառաբանելով, որ ինչ-որ փաստաթղթային խնդիրներ են առկա, այնինչ բեռնատարներում գտնվում են 200-ից ավելի անասաուններ, որոնք նման պայմաններից անկում են և արդեն 30 հատը բեռնատարի թափքի մեջ սատկել է։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Ասլանյանը ասաց․
«Ամսի 21-ից տղաները կանգնած են Գոգավանի անցակետում, չեն թողնում անցնեն։ Հայկական կողմը ասում է, ինչ որ փաստաթուղթ կա, սխալ է, սակայն ամեն ինչ ընկերության միջոցով է արված ու առաջին դեպքը չէ, որ տվյալ ընկերությունով ապրանք ենք բերում։ Ոչ կարում են հետ բերեն Ռուսաստան, ոչ էլ կարողանում են անցնեն Հայաստան։ Հիմի չգիտենք ինչ անենք։ Արդեն 25-30 անասուն սատկել է բեռնատարների մեջ, անգամ թույլ չեն տալիս բացեն ու սատկածների հանեն, կամ բացեն կերակրեն, հանեն դուրս արոտի։
Ասում են միչև վերջի անասունը չսատկի, չենք թողելու։ Մի խոսքով շատ ծանր վիճակ ա։ Անասունները ինչքան կարան էս շոգին էդ մեքենայի մեջ առանց ջրի ու կերի ապրեն։ Գոնե թողնեն, տեղ տան անասունները իջեցնեն, կերակրեն, սատկածներին հանեն, միչև էդ ընկերությունը տեսնենք ինչ է անում։ Էսօր փորձել են հետ բերել, սակայն Վրաստանը չի թողել։ Ուղղակի որ ընկերության միջոցով ենք բերել ու առաջին անգամը չէ, երբեք էլ խնդիր չէ եղել, իսկ այս անգամ ասում են փաստաթղթերի խնդիր կա»։
Վերջում մեր զրուցակիցը խնդրեց ՀՀ Պետական եկամուտների ու մյուս պատասխանատու կառույցների աշխատակիցներին, որ մի միջոց ձեռնարկեն խնդիրը լուծելու համար։
Քիչ առաջ խնդրի վերաբերյալ պարզաբանում ենք ստացել ՊԵԿ-ից:
«Խնդիրը մաքսային մարմինների հետ չէ։
ՍԱՏՄ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել մաքսատանը տնտեսվարողի կողմից»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։