8056 դիտում
21:14 14-04-2017
ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաներն այցելեցին «ՍՈՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաներն այցելեցին «ՍՈՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ:
Այցի հիմնական նպատակը Գյուղի սաների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից և օգտակար դարձնելն էր:
ՀՀ ԱԻՆ մշակույթի տան թատերախումբը հանդես եկավ «Աղետիկ» երաժշտական ներկայացմամբ, որը բեմադրվել է ակադեմիայի մշակույթի գծով պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կարինե Ոսկանյանի ջանքերով: Բեմադրության միջոցով հիմնադրամի սաներին ներկայացվեցին տարբեր արտակարգ իրավիճակներ և այդ իրավիճակներում կողմնորոշվելու խաղ-վարքականոններ:
Ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Կ. Ոսկանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ «Աղետիկը» պիեսի վերածելը միայն մեկ նպատակ ունի. երեխաներին հասանելի և հասկանալի դարձնել այն, ինչն անհրաժեշտ է իմանալ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար.
-Երբեմն մեկ ներկայացումը շատ կարճ ժամանակում կարող է ավելին տալ երեխային, քան մի ամբողջ ձեռնարկը: Այս դեպքում պատահական չէր նաև բեմականացման մեջ ավելի ցածր տարիքային խմբի երեխաներին ընդգրկելը. երեխաների հետ հեշտ է խոսել հենց երեխաների լեզվով,-ասաց տիկին Ոսկանյանը:
Ներկաներին և Գյուղի սաներին ողջունեց նաև ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը` ընդգծելով, որ այսպիսի միջոցառումները նախ և առաջ ուսուցողական բնույթ ունեն.
-Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: Մեկնարկն այսօր «ՍՈՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում կայացավ, սակայն մենք նախատեսում ենք շրջել Հայաստանի բոլոր մանկատներում և «Աղետիկի» կերպարն ուղենիշ դարձնելով ՝ ամենախոցելի խավ հանդիսացող երեխաներին հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոններին:
Կազմակերպիչներին և ներկաներին շնորհակալական խոսք ուղղեց «ՍՈՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն Արմեն Մելքոնյանը.
-Արտակարգ իրավիճակների նախարարության հետ մենք պարբերաբար համագործակցում ենք: Նախկինում համատեղ ուսումնավարժանքներ են անցկացրել, իսկ այս միջոցառումն ապացույցն է այն բանի, որ դուք մեր կողքին եք ոչ միայն արտակարգ իրավիճակներում:
Միջոցառման ավարտին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները հանդես եկան պարային և երաժշտական համարներով, Գյուղի սաներին և աշխատակազմին հանձնվեցին նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված աղետների ռիսկի նվազեցման ձեռնարկներ ու ուսուցողական գրքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
7730 դիտում
15:43 01-02-2017
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել
Այս բաժնից
1321 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
907 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար