Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, կա ավելի քան 600 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է LIfeNews-ը:
Աղբյուրը նշում է, որ ևս 610 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/09/04/1104515/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Ճապոնիայում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր՝ «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհվել էր 8 մարդ: Այս մասին հայտնում էր RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի քան 350 մարդ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ աղբյուրի՝ փողոցներում բազմաթիվ մեքենաներ կողաշրջվել էին, իսկ ավտոմեքենաների աճուրդի ավտոկայանատեղիում էլ հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 100 մեքենա, մասամբ հեղեղվել էր Օսակա նահանգի «Կանսայ» միջազգային օդանավակայանը:
Նշենք, որ այս պահն թայֆունը հասել է ՌԴ Սախալին կղզի: