«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը ոստիկաններին հայտնել է, որ փողոցում քայլելիս իրեն հրել և վայր են գցել և հնարավոր է՝ նաև ապտակած լինեն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցում քաղաքացուն ծեծի են ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Հակոբյանը հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում Խանջյան փողոցում քայլելիս իրեն հրել է և վայր է գցել, պատճառելով ֆիզիկական ցավ, հնարավոր է ապտակած էլ լինեն, սակայն վստահ չէ և հրաժարվել է բժշկական օգնությունից
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։