Սյունիքի մարզում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր ոչխարները գողացել են, իր տուն «նռնակ» գցել և վիրավորել ոստիկաններին․ նշված վայր մեկնած ոստիկաններին տեսնելով նա ինքնավնասում է կատարել և տեղափոխվել հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Մ․-ն և հայտնել, որ իր 30 գլուխ ոչխարները գողացել են, իր տուն «նռնակ» են գցել և տվել վիրավորանքներ ոստիկանության ծառայողների հասցեին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին առերևույթ վիրավորելու համար Լևոն Մ․-ին ոստիկանության Սիսիանի բաժին բերելու և վարչական իրավախախտման փաստը արձանագրելու համար Իշխանասարի հարակից հանդամաս է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Արդեն տեղում Լևոն Մ․-ն տեսնելով ոստիկաններին և գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, առանց որևէ պատճառ հայտնելու ձեռքին եղած խոհանոցային դանակով վագոն-տնակի մուտքի դռան աստիճանների վրա վնասել է ձախ նախաբազկի հատվածը՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո ոստիկանության ծառայողների և Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ոսկան Ա․-ի միջամտությամբ նրա ձեռքից վերցվել է դանակը և բուժօգնություն ցուցաբերելու համար անմիջապես տեղափոխվել է «Սիսիանի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ նախաբազկի վերին, միջին երրորդականի կտրած վերքեր մկանի վնասումով։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Կոստանյանը, բաժնի պետի տեղակալ Արոյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։