Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի աշխատակցի շնորհիվ բացահայտվել է կեղծ դոլարների իրացումը. կասկածյալներն օտարերկրացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները կարողացել են կանխել Երևանում կեղծ թղթադրամի փոխանակման դեպք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում 3 քաղաքացի մոտեցել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղ, որպեսզի իրենց մոտ եղած ԱՄՆ դոլարները վերածեն դրամի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի աշխատակիցը կարողացել է բացահայտել, որ դոլարները կեղծ են, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ծովինար Մկրտչյանն ու Ռաֆիկ Ասատրյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկներն ու համայնքային ոստիկանները 3 հոգու կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, երկուսը՝ տղամարդ, մեկը՝ կին։
Նրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ինչպես նաև կեղծ 400 ԱՄՆ դոլարը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։