211652_close_icon
views-count35767 դիտում article-date 16:20 18-03-2019

Երևանում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում, թալանել են «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահին՝ նրանից տանելով խոշոր չափի գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 17-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ից մինչև 20։30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրասարքավորման (հեռակառավարման վահանակ) միջոցով Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի կայանատեղիում կայանված, իրեն պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի 95 AN 999 համարանիշի ավտոմեքենայի դուռը բացել են և սրահից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանը «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահն է և ավտոմեքենայից հափշտակել են մոտ կես միլիոն դրամ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր