211652_close_icon

Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին

views-count673 դիտում article-date 13:00 07-06-2025
Ռուսաստանի ՀՕՊ համակարգը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 4 անօդաչու, դրանք արձակվել էին Մոսկվայի ուղղությամբ՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ բեկորների անկման վայրում աշխատել են արտակարգ ծառայությունների մասնագետները: Մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է:
 
Ուկրաինայի ամբողջ տարածքում էլ օդային տագնապ է հայտարարվել: Ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերի, ավիառումբերի և հրթիռների կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Խարկովին։ Բնակելի շենքեր են վնասվել, հրդեհներ են բռնկվել: Հայտնի է 3 զոհի և 20-ից ավելի տուժածի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տուժածներ կան նաև Դնեպրում և Խերսոնում: Ընդհանուր առմամբ, գիշերը ռուսական կողմը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 206 անօդաչու թռչող սարք, երկու բալիստիկ հրթիռ, վեց ավիառումբ և մեկ թևավոր հրթիռ։
 
Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը, կարծիք է հայտնել, թե Ուկրաինան, հունիսի 1-ին թիրախավորելով Ռուսաստանի ռազմական օդանավակայանները, առիթ է տվել Վլադիմիր Պուտինին՝ հարվածելու ուկրաինական քաղաքներին:

Նմանատիպ նյութեր