Երևանում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 6–ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4–րդ գումարտակի 2–րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ էլբակ Ավետիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։