«Անհավասար դիրքերից դրանց հետ ընտրությունների ճանապարհով գնալը 15-20 անգամ պակաս իրատեսական է, քան հիմա ջանքեր գործադրելը անվստահության հասնելու համար». Էդգար Ղազարյանն ու Ռուբեն Հակոբյանը բանավիճում են. aravot.am
Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մի քանի ճանապարհներից ամենաարդյունավետը նախաձեռնելու թեմայով «Հայելի» ակումբում բանավեճից առաջ հյուրերը՝ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը եւ նախկին պատգամավոր, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը հակիրճ անդրադարձան Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասավորների նկատմամբ քարոզչական հարձակումներին եւ եկեղեցու արձագանքին:
Նրանք համակարծիք էին, որ մենք ներկայումս գտնվում ենք ազգային ազատագրական պայքարի փուլում եւ եկեղեցին պետք է տեր կանգնի իր ժողովրդին, նրա պայքարին, քանի որ ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բոլոր ժողովուրդների, տարբեր ազգերի եկեղեցին չէ, այն հայ ժողովրդի ազգային եկեղեցին է, մեր եկեղեցին: Եկեղեցու պատմական դերն է՝ այն պահին, որ մենք կորցրել ենք մեր պետականությունը, ազգապահպան, մեր ժողովրդին ֆիզիկապես պաշտպանելու, մեր լեզուն, մշակույթը, ավանդույթները պահել-պահպանելու գործառույթն իր վրա վերցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Եվ հիմա, քանի դեռ վտանգված է մեր պետությունը, նշանակում է, որ եկեղեցին մեզ պիտի առաջնորդի, որ միավորվենք եւ մեր պետությունը վերականգնենք: Եվ դա մի հայտարարությունով, մի հարցազրույցով բավարար չէ:
Էդգար Ղազարյանն այս խնդիրը կապելով այսօրվա բանավեճի գլխավոր թեմայի հետ, հիմնավորելով անվստահության գործընթաց սկսելու անհրաժեշտությունը՝ նշեց.
«Հայաստանը խորհրդարանական երկիր է, որտեղ կառավարությունն ընդամենը ԱԺ կողմից նշանակված մարմին է, որպեսզի իրագործի ԱԺ անցած քաղաքական ուժերի, հատկապես, ամենաշատ քվե ստացած իշխող ուժի նախընտրական ծրագրերը: Սահմանադրությամբ կառավարություն է համարվում այն մարմինը, որն իր գործունեությունն իրականացնում է իր ծրագրի հիման վրա: Իսկ ծրագիրը հավանության է արժանանում ԱԺ կողմից: Եվ դա այնքան կարեւոր փաստաթուղթ է, որ եթե ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն չտա, ԱԺ-ն լուծարվում է: Ինչի՞ համար է կարեւոր այդ ծրագիրը: Որպեսզի կատարվի: Եվ եթե կառավարությունն իր գործունեության ծրագիրը չի կատարում, ապա ԱԺ-ն, որը կառավարության գործունեությունը վերահսկելու իր կարգավիճակից բխող սահմանադրական պարտավորություն ունի, կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Իսկ որ Նիկոլ Փաշինյանն իր ծրագիրը չի կատարում, միայն իմ արձանագրումները չեն, այլ հայերեն իմացող ցանկացած մարդու, առավել եւս, որ քաղաքական գնահատականներ տվել են նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: Այդ դեպքում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որպեսզի սկսվի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Սա՝ իրավական, տրամաբանական իմաստով: Քաղաքական իմաստով:
Հիմա բոլորս հասկանում ենք, որ մեր բոլոր դժբախտությունների հիմքը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումն է եւ մտածում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին: Հեռացնելը վերացական հասկացություն չի, դա պիտի լինի կոնկրետ քաղաքական գործընթացներով»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ թվարկեց դրանցից մի քանիսը՝ քաղաքական, իրավական եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը:
Ռուբեն Հակոբյանը հակադարձեց. «Սկզբունքորեն դուք ասում եք, որ իմպիչմենտը այլ տարբերակ չունի, եւ ԱԺ-ն պետք է առաջնորդվի սահմանադրական իրավունքով, որովհետեւ Սահմանադրությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն, պարտադրանք պետական կառույցների նկատմամբ»,-ասաց նա եւ թվարկեց Սահմանադրության մի քանի այլ հոդվածներ, որ մարդը բարձրագույն արժեք է, որ արգելվում է թալանել, կեղծել ընտրությունները:
«Ռեալ պոլիտիկի դիրքերից մոտենանք իրավիճակին: Ես կտրականապես դեմ եմ իմպիչմենտին որպես ռեալ պոլիտիկի հետեւորդ եւ իմ ամբողջ քաղաքական գործունեությունը դա է եղել: Մի բան կարող եմ ասել. ի վերջո, ես չեմ տեսնում, այն միջավայրը չկա, որ իմպիչմենտը անհրաժեշտ է: Բայց նույնիսկ լինի էլ այդ միջավայրը՝ էլի իմպիչմենտով չպիտի գնալ: Ասեմ՝ ինչ նկատի ունեմ: Կարողանանք 70-80 հազար մարդ հավաքել, գնալ ու մի 2-3 օր փակել այդ ամբողջ կառավարություն կոչվածը, այլ ոչ թե դասախոսություններ կարդալ: Պետք է լինի մի օրակարգ:
Սահմանադրությունը ինձ թույլ է տալիս, ես ամեն ինչից զատ, Հայաստանի քաղաքացի եմ եւ կարող եմ օրինակներ բերել, որ ամենօրյա ռեժիմով ինքը ոտքերը մաքրում է Սահմանադրության վրա: Այս մարդը միջազգային նորմերի մեջ էլ մեզ սպանում է իր պահվածքով: Հետեւաբար, Սահմանադրությունը պաշտպանելու ձեւը բոլոր միջոցներով, այդ թվում՝ սրանց դուրս շպրտելը, սահմանադրական են:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: