211652_close_icon
views-count979 դիտում article-date 19:57 05-01-2025

«Արգելափակումների ճանապարհով գնալը լավագույն լուծումը չէ, տրամաբանական կլիներ բանկային համակարգի միջոցով սահմանափակեին վճարումներն առցանց խաղատներին»․ Արթուր Պապյան. aravot.am

«Կարծում ենք, որ արգելափակումների ճանապարհով գնալը լավագույն լուծումը չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանը` անդրադառնալով այսպես կոչված արգելափակումների մասին օրենքին։ 

Նախագիծը բավականին ծավալուն է. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին։ 

Հիշեցնենք՝ անցյալ տարեվերջին տեղի ունեցավ Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Քննարկվել է 1056 կայքերի հասցե, որոնք պետք է արգելափակվեն։ Արթուր Պապյանն ասաց, որ մասնակցել է այդ նիստին և բարձրաձայնել իր մտահոգությունները։ 


Մեդիափորձագետը, փաստելով, որ ֆորմալ առումով իշխանությունները խոսում են այն մասին, որ հայաստանցիները չափից շատ գումար են ծախսում տարբեր տիպի խաղատներում և ընկնում պարտքերի տակ և հենց այս խնդիրը լուծելու համար են նման նախաձեռնությամբ հանդես գալիս, Արթուր Պապյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ դա իսկապես խնդիր է։ Դրա հաջորդ փուլն այն է, որ մարդիկ գումար են ծախսում առցանց խաղատներում և կան ՀՀ-ում գործող խոշոր բիզնեսներ, որոնք առցանց խաղատներ են ստեղծում, վաճառում՝ «ՎիվառոԲեթ»-ը, Տոտո Գեյմինգը, Աջարաբեթը և այլն։ ՀՀ-ում մի շարք գրանցված առցանց կազինոներ, որտեղ զգալի գումարներ են պտտվում, երկար ժամանակ այդ խաղատները զգալի գումար էին ապահովում նաև հայաստանյան վեբկայքերի համար, որովհետև գովազդ էին դնում դրանցով, և մի երկու տարի առաջ իշխանություններն օրենք մտցրին, որը մենք՝ մեդիափորձագետներով համարում էինք վտանգավոր, որովհետև արգելեցին առցանց խաղատների գովազդը հայաստանյան կայքերում։ Արդյունքում տեղական կայքերում ՀՀ-ում առցանց գրանցված խաղատներն այլևս գովազդ չեն դնում, քանի որ դա արգելված է, փոխարենը ՀՀ քաղաքացիներն ամեն դեպքում ինտերնետից օգտվում են և տարբեր առցանց հարթակներում հանդիպում են արտասահմանյան՝ այսինքն՝ ՀՀ-ում չգրանցված խաղատների գովազդներին և սեղմում, մտնում են դրանց մեջ, որովհետև դրանք ՀՀ-ում գրանցված չեն, պարտավոր չեն ՀՀ գովազդի մասին օրենք հարգել։ Եվ այն, ինչ մենք զգուշացնում էինք, օրենքի չմտադրված հետևանքների հետ բախվեցինք, երբ մարդիկ շարունակում են խաղատներից օգտվել, բայց այս անգամ արտասահմանյան։ Եվ այս օրենքն այսպիսի տարօրինակ ձև է առաջարկում՝ ասելով արգելափակենք ՀՀ-ում չգրանցված կազինոները։ Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված կազինոներին չեն կպնում»։


Ըստ Արթուր Պապյանի՝ որպեսզի այդ արգելափակումները գործեն, կառավարության որոշմամբ ֆինանսների նախարարության հովանու ներքո ստեղծվել է հանձնաժողով և արգելափակման մեխանիզմ․ «Այստեղ է, որ վտանգները սկսվում են կուտակվել։ Այսինքն՝ այսօր ՀՀ-ում դե ֆակտո այդպիսի ռեալ մեխանիզմ չկա։ 2020-2021-ին, 2023-ին, երբ եղել են ռազմական սրացումներ, իշխանությունները հրահանգել են, որ օպերատորներն արգելափակեն ադրբեջանական ենթացանցը կամ ՀՀ-ի մասին ինչ-որ քարոզչություն տարածող թուրք-ադրբեջանական հարթակներ և օպերատորները և նաև ՏիկՏոկն են փորձել արգելափակել։ Մենք տեսել ենք, որ օպերատորներն ամեն մեկն արգելափակում է, ինչպես կարողանում է։ Սա լուրջ խնդիրներ էր ստեղծում օպերատորների համար, քանի որ բոլորն էլ հասկանում էին՝ այն օպերատորը, որը ավելի վատ է արգելափակում ՏիկՏոկը, այն հաճախորդի համար դառնում է ավելի ցանկալի, քան նա, որը լրիվ է արգելափակում։ Հիմա մոտենում ենք այն կետին, որը դառնալու է վտանգավոր»։ 


Ըստ Արթուր Պապյանի՝ իշխանությունները փորձելու են օպերատորներին հրահանգել արգելափակել 1000-ից ավելի կազինոները․ «Որ լիարժեք արգելափակեն, հստակ մեխանիզմներ են ստեղծվելու տեխնիկական և ունենալու են ինտերնետի անջատիչ։ Դա նշանակում է, որ վաղը չէ մյուս օրը, եթե խնդիր առաջանա ինչ-որ ուրիշ բան արգելափակելու, կամ իշխանությունները որոշեն, որ առցանց կազինոներից բացի պետք է արգելափակել այն բոլոր կայքերը, որոնք կոռուպցիոն հանցագործությունների մասին են բարձրաձայնում կամ քննադատում իշխանություններին, դրա համար ունենալու են տեխնիկա, և դա նշանակում է, որ մենք դառնում ենք այսօրվա ազատ ինտերնետի փոխարեն ինտերնետը արգելափակելու կարողություն ունեցող և դրանք կիրառող երկիր։ Այսօրվա բոլոր միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ն ինտերնետն ընդհանրապես չսահմանափակող երկրների շարքում է, և դա մեզ համար բավականին լավ է՝ նաև տուրիստական գրավչության առումով»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր