Դավիթ Համբարձումյանին խմբի կազմում վերագրվող «քարերով ու մահակներով բռնություն գործադրելը», «կրակելը» չի համապատասխանում իրականությանը. պաշտպան․ aravot.am
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննությունը, գրում է aravot.am-ը։
Պաշտպաններից Վահե Մակյանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանը մեղադրական վերդիկտ ու մեղադրական ակտ կայացնելու համար հիմք է ընդունել այն ցուցմունքները, որոնք միայն մեղադրական տեղեկություններ են պարունակում:
– Օրինակ, եթե նույն անձը ցուցմունք է տվել, հետագայում հերքել է՝ ասելով, որ այլ կերպ է եղել, դատարանը հիմնավոր է համարել սկզբնական ցուցմունքը: Ի վերջո այդ ցուցմունքները չի համեմատել միակ օբյեկտիվ ապացույց տեսագրության հետ, որ հասկանա՝ այդ մարդու ո՞ր ասածն է ճիշտ: Ամեն կերպ փորձ է արվել արժանահավատություն տալ այն ցուցմունքներին, որոնք մեղադրական բնույթի են: Օպերատիվ գրության, ազդեցության մասին է նշվել, հակափաստարկներ ենք ներկայացրել, որոնք այստեղ էլ կներկայացնենք,- հավելեց պաշտպանը:
Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ 2018 թվականի ապրիլի 22-ին Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, քրեական գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության հանդեպ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ խոչընդոտելու համար, առանց հաշվառման մեքենաներով փակել են երթի մասնակիցների ճանապարհը, որի ընթացքում խմբի կազմում հայհոյանքներ են հնչեցրել մասնակիցների հասցեին՝ բռնություն գործադրելով ոտքերով, ձեռքերով եւ որպես զենք գործածելով իրենց հետ նախապես վերցրած քարերն ու մահակները, հարվածներ են հասցրել մասնակիցներին:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում