211652_close_icon

Այսօր, երբ վերապրում ենք նոր սպառնալիքներ, Արցախի դրոշը շարունակում է մնալ դիմադրության խորհրդանիշ

views-count1879 դիտում article-date 19:30 02-06-2025
Արցախի մշակույթի նախարարության հաղորդագրությունը.

«Հունիսի 2 - Արցախի Հանրապետության պետական դրոշի հաստատման օրը 1992 թվականի հունիսի 2-ին Արցախի Հանրապետության (ԼՂՀ) Գերագույն խորհուրդը պաշտոնապես հաստատեց պետական դրոշը՝ որպես մեր ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։ Դրոշի հեղինակը ամերիկահայ Վահե Ֆաթալն է։

Ներկայացված մի քանի տարբերակներից առաջին Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը ընտրեց հենց այս տարբերակը և ներկայացրեց հաստատման։

Արցախի դրոշը կառուցված է հայկական եռագույնի հիմքի վրա՝ ձախից դեպի աջ ձգվող սպիտակ աստիճանաձև գոտիով, որը միաժամանակ խորհրդանշում է ինչպես մեր պատմական միասնությունը Հայաստանի Հանրապետության հետ, այնպես էլ մեր բռնազավթված բաժանումը՝ անկախության ձգտման ճանապարհին։

Այսօր, երբ մեր ժողովուրդը վերապրում է նոր սպառնալիքներ, բռնագաղթ ու մշակութային ոչնչացում, Արցախի դրոշը շարունակում է մնալ մեր դիմադրության, հիշողության, պատվի և վերադարձի խորհրդանիշը»։

 

Նմանատիպ նյութեր