211652_close_icon

Խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց որ խնդիր կա, ակնհայտ է. Անդրեասյանը՝ Փաշինյանի արտահայտությունների մասին

views-count2281 դիտում article-date 15:06 02-06-2025
Խոսելու ձևերը կարող են տարբեր լինել, բայց այն, որ խնդիր կա և խնդիրներին պետք է անդրադառնալ, կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, լրագրողներին այսօր ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով եկեղեցիների ու հոգևորականների վերաբերյալ Փաշինյանի գրառումներին:

«Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար, որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է: Արժե, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում՝ օրինակ իմ նկատմամբ», -նշել է նախարարը:

Անդրեասյանը կարծում է՝ Հայաստանում հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում՝ հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր կա.

«Որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքին նայենք, քանի՞ անգամ եք տեսել ձեր կողքին մարդ, որը գտնվում է հուշարձանի տարածքում, և օրինակ, աղբ է գցում»:

Նմանատիպ նյութեր