ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Այս փուլում ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու, և որ հարցերն են շեշտադրվելու։
Որոշ ՀՀԿ-ականներ նույնիսկ հայտարարում են, թե իրենց ասված է՝ երբ խոսել, հիմա ոչինչ չեն կարող ասել։ Մինչ կենտրոնական գրասենյակում որոշում են՝ ինչ ասել, ՀՀԿ-ի համայնքների ղեկավարներն անցել են գործի։
Մեր տեղեկություններով, մարզերում բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Գրասենյակներում իրարանցումն սկսված է, գյուղապետերն ու քաղաքապետերը գործի են դրել սեփական միջոցներն ու մարդկանց, որպեսզի նախ ՀՀԿ-ական տարածքային ցուցակի հայտնի դեմքին շատ ձայներ ապահովեն։
Որոշ ռեյտինգային թեկնածուներ արդեն համայնքների քաղաքականապես ակտիվ հատվածն են հավաքագրում, հորդորում աշխատել մարդկանց հետ և, իհարկե, կաշառք խոստանալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]