211652_close_icon

Արագածոտնի պարեկների և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել շնչահեղձ եղած 5-ամյա աղջնակի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count94318 դիտում article-date 16:34 01-06-2025
Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Արմենակ Արմենակյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մուղնիի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Լոռու մարզ հատվածում, ծառայություն կատարելիս են լինում երբ նրանց են մոտեցում ավտոմեքենայով մի քանի քաղաքացիներ, որոնցից տղամարդը պարեկներին հայտնում է, որ իր 5 տարեկան աղջիկը մետաղադրամ է կուլ տվել և շնչահեղձ է լինում, ամեն մի վայրկյանը կփրկի երեխայի կյանքը, եթե նրան շտապ հասցնեն հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ ավագ պարեկն ու պարեկը իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Գումարտակի հրամանատարն ու տեղակալը ավագ պարեկին ու պարեկին ուղեկցում են մինչև Երևան։

Արդեն հիվանդանոցում, շնորհիվ բժիշկների, անհապաղ և անհրաժեշտ բժշկական հետազոտություն է իրականացվում, հայտնաբերում են մետաղադրամը կոկորդում և այս պահին երեխան գտնվում է վիրահատարանում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեխան 5 տարեկան աղջնակ է, ծնողներն էլ Լոռու մարզի բնակիչներ են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Չհասկացանք, թե ոնց երեխան մետաղադրամը կուլ տվեց։ Մենք փորձեցինք մեր ուժերով նրան տեղափոխել հիվանդանոց, բայց ճանապարհին հայրը բավականին սթրեսային վիճակում էր ու երբ նկատեցինք ճանապարհին պարեկների ավտոմեքենան, մոտեցանք իրենց։ Եղելությունը հայտնեցինք և հալալ էր էդ ջահել պարեկներին, միանգամից մեր ավտոմեքենայի միջից երեխային տեղափոխեցին իրենց ավտոմեքենան ու հասցրեցին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ շնորհիվ բժիշկների հնարավոր եղավ երեխայի կյանքը փրկել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր