211652_close_icon
views-count2797 դիտում article-date 16:17 01-06-2025

Գազայի հատվածում Իսրայելի հրետակոծության հետևանքով 30 զոհ կա. Al Jazeera

Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։

Այս մասին հայտնել է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ հավաքված մարդկանց վրա։

 

Նմանատիպ նյութեր