211652_close_icon

Խաչատուրյանը մասնակցել է նախագահականում կազմակերպված մանկապատանեկան միջոցառմանը

views-count820 դիտում article-date 22:34 31-05-2025
«Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ին ընդառաջ, Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին «Դանիելյան Արտ ստուդիո»-ի և Արցախից բռնի տեղահանված մշակութային կենտրոնների սաները, որոնք ներկայացրել են իրենց դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքները և գեղարվեստական ստեղծագործությունները:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և ժամանցային-մշակութային միջոցառում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել երեխաների հետ, ապա շրջայց կատարել նախագահական նստավայրի սրահներում»:
 

Նմանատիպ նյութեր