1735 դիտում
12:53 11-04-2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մասնակցել է Ախթալայում կազմակերպված «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» խորագրով միջոցառմանը
Ապրիլի 10-ին Ախթալայի քաղաքապետարանում «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացվեց միջոցառում: Միջոցառման նպատակն էր հանրությանը տեղեկացնել ծրագրի ընթացիկ ձեռքբերումների ու արդյունքների մասին: Ներկա էին Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված շահառուները՝ կանայք Լոռու մարզի տարբեր համայնքներից:
Իր ողջույնի խոսքում Լիլիթ Ասատրյանը հիշեցրեց ծրագրի հիմնական բաղադրիչներն ու օրակարգային հարցերը: Ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակվել են տեղական տնտեսական զարգացման նախագծեր: Անցկացվել են մի շարք դասընթացներ կանանց համար, որոնց արդյունքում դասընթացների մասնակիցները հանդես են եկել ձեռնարկատիրական ծրագրերով: Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխություն, որի ընթացքում կհայտարարվեն հաղթող նախագծերը, և դրանց հեղինակները կստանան դրամաշնորհ: Նման ծրագրերի իրականացումը ոչ միայն կմեծացնի կնոջ դերը որոշումների ընդունման գործընթացում, այլև կնպաստի համայնքների ընդհանուր առաջընթացին:
Լիլիթ Ասատրյանը շեշտեց, որ իր և իր գործընկերների հիմնական ձեռքբերումներից է համարում այն, որ մարզի կանայք, որոնք ծրագրի շրջանակներում դիտվում են որպես շահառու, այժմ փոխել են իրենց կարգավիճակը՝ դառնալով գործընկեր: Նա ողջունեց մասնակիցների նախաձեռնություններն ու հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն:
Նմանատիպ նյութեր
1971 դիտում
15:34 01-04-2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի նշելու է իր հիմնադրման 10-ամյակը
Այս բաժնից
700 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
751 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
718 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ