211652_close_icon

Բաքվի դատարանում այսօր «տուժածները» խոսել են 44-օրյա պատերազմի դեպքերի մասին, ներկայացրել Գանձակի հրթիռակոծումը

views-count2212 դիտում article-date 23:09 30-05-2025
Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական շինծու «դատական նիստն» է կայացել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր «տուժածները» խոսել են 44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին։

Ադրբեջանը ներկայացրել է Գանձակի հրթիռակոծումը՝ նշելով, թե դրանում, իբր, ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ որոշ զինծառայողներ։

Բաքուն նաև դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, թե հրթիռային հարվածի հետևանքով, իբր, սպանվել է 10 քաղաքացիական անձ։

Հաջորդ «նիստը» տեղի կունենա հունիսի 2-ին։

 

Նմանատիպ նյութեր