Սաուդյան Արաբիայի թագավորը նամակ է ստացել Պուտինից
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը նամակ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Սաուդյան մամուլի գործակալությունը։
Ըստ գործակալության՝ թագավորը նամակը ստացել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի փոխնախարար Վալիդ բին Աբդուլ Քարիմ ալ-Խուրեյջիի միջոցով, որն ավելի վաղ Ռիադում հանդիպել էր Թագավորությունում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոզլովի հետ: Ըստ գործակալության՝ հանդիպման ընթացքում դիվանագետները քննարկել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: