Իրանը հայտարարել է, որ բաց է երկխոսության համար, բայց չի հրաժարվի ուրանի հարստացումից
Իրանը չունի միջուկային զենք մշակելու մտադրություն և բաց է հավասար հիմունքներով բանակցությունների համար, բայց երբեք չի հրաժարվի ուրանի հարստացումից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։
«Արևմուտքը փորձում է զրկել Իրանին խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու իրավունքից: Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է գերիշխանությունն ու ենթակայությունը, բայց ողջունում է ցանկացած հավասար երկխոսություն: Իրանը, հայտարարելով զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելու մասին, չի նահանջի իր օրինական իրավունքներից, ինչպիսիք են՝ միջուկային ոլորտում անկախությունը, ուրանի հարստացումը», – ասել է նա անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների XIII միջազգային հանդիպման ժամանակ: