Իրանը այսօրվանից դադարեցրել է մինչև 20%-անոց ուրանի հարստացումը
Իրանի ատոմային էներգիայի ազգային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ այսօրվանից Իրանը դադարեցնում է մինչև 20 տոկոսանոց ուրանի հարստացման գործընթացը:
«Իրանը կարևորագույն քայլ կանի և կդադարեցնի մինչև 20%-անոց ուրանի հարստացումը»,-հայտարարել է Սալեհին:
Հիշեցնենք, որ ըստ Ժնևում Իրանի և միջազգային «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնության՝ Իրանը պարտավորվում է դադարեցնել մինչև 20%-անոց ուրանի հասրտացումը, նոր ցենտրիֆուգների տեղադրումը, ինչպես նաև մուտքի թույլտվություն տրամադրել միջազգային միջուկային փորձագետներին: