211652_close_icon

Թուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի օրը կմեկնի Կիև՝ բանակցությունների համար

views-count451 դիտում article-date 19:18 28-05-2025

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի օրը կսկսի երկօրյա այցը Ուկրաինայի մայրաքաղաք, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 29-30-ը կայցելի Ուկրաինա՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հրավերով», – գրում է գործակալությունը։
Ըստ «Անադոլու»-ի՝ սպասվում է, որ Ֆիդանը կհայտարարի ռուս-ուկրաինական հետագա բանակցությունների համար հարթակ տրամադրելու Թուրքիայի պատրաստակամության մասին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք նախարարը նախատեսում է հանդիպումներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ։

«Անադոլուն» նաև նշում է, որ հանդիպումների ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մտադիր է «քննարկել համագործակցության զարգացման քայլերը, մասնավորապես՝ առևտրի, էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում՝ հիմնվելով Անկարայի և Կիևի միջև ռազմավարական գործընկերության վրա»։

Նմանատիպ նյութեր