Հայաստանի արտգործնախարարը վաղը կմեկնի Կիև
Վաղը՝ դեկտեմբերի 15-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիև՝ մասնակցելու Սևծովյան տնտնեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը: