211652_close_icon

Թուրքիան գոհունակություն է հայտնել Բաքու-Երևան խաղաղության պայմանագրի նախագծից

views-count544 դիտում article-date 20:29 23-05-2025
Մայիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել  ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը, որոնք վերաբերել են Սիրիայում զարգացումներին, ռուս-ուկրաինական հակամարտությանը, Գազայի խնդրին և Թուրքիայի կողմից ահաբեկչական որակվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին։

Մասնավորապես Թուրքիան գոհունակություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

Եվս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի ակնկալիքը՝  ապահովել անհրաժեշտ պայմանները վերջնական խաղաղության հաստատման համար, որը կծառայի տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերին։

Նմանատիպ նյութեր