211652_close_icon

Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացվում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ․ Աբրահամյան

views-count772 դիտում article-date 10:16 23-05-2025
Բաքվի «դատավարությունից» եկող պաշտոնական հաղորդագրություններն ու դրա մասնակիցների` իրենց ընտանիքների հետ ունեցած շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ի թիվս այլ կեղծիքների, նույնիսկ հրապարակային հնչեցվող խոսքն է ներկայացնում ակնհայտ խեղաթյուրված թարգմանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանում համակարգային ձևով` հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը մասամբ կամ ամբողջության կեղծվում են և լավագույն դեպքում կիսաճշմարտություններ են հրամցվում:

Ասել, թե տեղի է ունեցել անսպասելին, բնականաբար այդպես չէ, սակայն Բաքվից եկող տեղեկություններին, այդ թվում` կեղծ դատավարության մասով, պետք է մոտենալ խիստ վերապահորեն և ադրբեջանական քարոզչությանը զոհ չդառնալ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր