211652_close_icon

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվ

views-count637 դիտում article-date 20:42 20-05-2025
Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:

Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող գործունեությանը: Կողմերը կարևորել են այս ոլորտում մասնագետների փորձի փոխանակման և վերապատրաստումների իրականացման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը:

Պատվիրակությանը ներկայացվել են նաև Տարտուի ազգային արխիվում պահվող Հայաստանի մշակույթի և հայ ուսանողների համագործակցությանն առնչվող 1912-1916 թթ. արխիվային նյութերը:

Նմանատիպ նյութեր