30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նստել է անծանոթ տղայի ավտոմեքենա, ով իրեն տուն տանելու փոխարեն տարել է այգի և ավտոմեքենայի մեջ իր կամքին հակառակ բռնի գործողություն է կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 30-ամյա Ա․ Թ․-ն և հայտնել, որ ապրիլի 20-ին ժամը 22։00-ի սահմաններում «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքից՝ անծանոթ տղայի հետ նրա ավտոմեքենայով տուն գնալու նպատակով՝ պտտվել է Երևան քաղաքում, սակայն վերջինս իրեն տեղափոխել է ԱՄՆ դեսպանատան դիմացի հատվածում գտնվող այգիների տարածք և ավտոմեքենայի մեջ, իր կամքին հակառակ, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություն։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։