211652_close_icon
views-count3562 դիտում article-date 16:41 27-07-2026

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել իրեն, իսկ երեկոյան իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ

Հուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ հուլիսի 15-ին իր ամուսինը անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Մադինա բնակավայրի սարատեղիում պլաստմասե խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ ոտքերի շրջանում պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ նույն օրը՝ վերը նշված դեպքից հետո, ժամը 23։30-ի սահմաններում, ամուսինը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ամուսնուն հայտնաբերել, ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր