Մարմարիկ գետի ողջ երկայնքով, որը անցնում է մի քանի կիլոմետրը, ջրասուզակները, փրկարարներն ու պարեկները շարունակում են 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, հատուկ նշանակության փրկարարական աշխատքնաքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մարմարիկ գյուղի բնակչության մեծ մասը, սրտացավ քաղաքացիներ առավոտյան ժամը 08:00-ից սկսել են մայիսի 4-ից անհետ կորած որոնվող, Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:
Այս պահին Մարմարիկ գետի ողջ երկայնքով շարունակվում են աշխատանքները:
Ցավոք որոնողական աշխատանքները դեռևս արդյունք չեն տալիս:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 11-ին Կոտայքի մարզի Մարմարիկ գետի մոտ 20 կմ-անոց երկայնքով շարունակվում էին Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները։
Աշխատանքներին ներգրավված էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և նույն կենտրոնի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատների հրշեջ-փրկարարները՝ կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։
Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում էին ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։
Օրեր շարունակ փրկարարներին էին միացել նաև բազմաթիվ կամավորականներ, այդ թվում՝ «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» մեծ թվով անդամներ։ Վերջիններս նույնպես շարունակում էին որոնողական աշխատանքները անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում, նույնիսկ որոշ անանցանելի հատվածներում «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» անդամները վտանգում էին իրենց կյանքը։
Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ ոչ մի լուր չկա։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։