211652_close_icon

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում 153 զոհ կա

views-count1948 դիտում article-date 11:07 18-05-2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։

Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ թվով զոհեր մնում են փողոցների և ճանապարհների փլատակներում, և շտապօգնության անձնակազմն ու փրկարարները չեն կարողանում հասնել նրանց։

 

Նմանատիպ նյութեր