211652_close_icon

Քարտդ այսուհետ կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

views-count1381 դիտում article-date 21:53 16-05-2025
Այսուհետ նոր կամ վերաթողարկված քարտդ կարող ես ակտիվացնել AMIO Mobile հավելվածում առանց բանկ այցելելու կամ բանկոմատ փնտրելու՝ քարտիդ թողարկումից անմիջապես հետո:

Այլևս ֆիզիկական քարտին սպասելու կարիք չկա, միացիր AMIO Mobile հավելվածին, սեղմիր «Ակտիվացնել» կոճակը, և քարտդ պատրաստ է օգտագործման: Ստեղծիր կամ փոխիր PIN կոդն անմիջապես հավելվածում՝ դարձնելով գործընթացն ամբողջությամբ թվային, արագ ու ապահով:

Քարտն ակտիվացնելուց հետո կարող ես.
•    Կատարել առցանց գնումներ
•    Օգտագործել AMIO Mobile-ի բոլոր հնարավորությունները
•    Թոքենիզացնել քարտդ՝ Apple Pay-ով կամ Google Pay-ով գործարքներ կատարելու համար

Քարտը ֆիզիկապես ստանալուց հետո պարզապես կատարիր մեկ կոնտակտային գործարք՝ POS սարքով կամ բանկոմատով:  

AMIO Mobile հավելվածն իր ժամանակակից թվային լուծումներով և հնարավորություններով կհեշտացնի ամենօրյա բանկային գործարքներդ՝ խնայելով ժամանակդ:

Բացիր հավելվածը, ակտիվացրու քարտդ և կառավարիր ֆինանսներդ՝ քո ռիթմով:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
 

Նմանատիպ նյութեր