211652_close_icon

Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունը հասել է 327 մլրդ դոլարի

views-count640 դիտում article-date 22:11 14-05-2025
Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության» (DEİK) նախագահ Նայիլ Օլփաքը կազմակերպության գլխավոր կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայտնում է ermenihaber.am-ը:

Ասուլիսի ընթացքում Օլփաքը նշել է, որ DEİK-ն ունի 153 աշխատանքային կոմիտե և պատրաստվում է ևս մեկն ավելացնել:

Բացի այդ, նա անդրադարձել է Եվրամիության անդամ երկրների հետ իրականացված առևտրի վերաբերյալ տվյալներին:

Ըստ այդմ՝ Թուրքիա-ԵՄ երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 327 մլրդ դոլար: Հավելվել է նաև, որ այդ գործընթացը բավական կայուն ընթացք ունի: 

Նմանատիպ նյութեր